-
Հոկտեմբերի 23-27-ը Երևանում կանցկացվի Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը։
Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամները կքննարկեն համալսարանական սպորտի զարգացման հեռանկարները, կնախանշեն եվրոպական երկրների համալսարանական սպորտի ազգային ֆեդերացիաների հետ սերտ փոխհամագործակցությանը, փորձի փոխանակմանն առնչվող հարցեր, ձեռք կբերվեն ընկերական մարզական խաղերի կազմակերպման համաձայնություններ
-
ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հայրը չի կարողանում Մոսկվա թռչել մուտքի արտոնագիր չունենալու պատճառով: Լոն Սնոուդենը մինչև հիմա չի ստացել ռուսական վիզա: Դեռևս օգոստոսի 11-ին ABC հեռուստաալիքով Լոն Սնոուդենը և նրա փաստաբանը հայտարարել էին, որ ստացել են ռուսական վիզա:
-
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպելու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն նման նախաձեռնություն նրանց կողմից չի եղել։ «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հանդիպել ինձ հետ, խնդրեմ, բայց դեռ նման բան չի եղել»,- ասել է Պուտինը։
-
Բաքվում ավարտվել է 1000 ավտոբուսներում վճարման տերմինալների տեղադրումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովը:
-
Ճապոնիայում 6,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով հյուսիսային շրջաններում ժամանակավորապես դադարեցվել է ճեպընթացների աշխատանքը։ ՙՖուկուսիմա-1՚ վթարային ատոմակայանում ոչ մի խափանում չի գրանցվել։
-
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նշվում է նաև, որ Օբաման ռուսաստանյան այցի ընթացքում մտադիր է հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
-
Սիրիայի չորս հարևանների՝ Լիբանանի, Հորդանանի, Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարներն այսօր հանդիպում են Ժնևում՝ քննարկելու սիրիացի փախստականների խնդիրը։ Նրանք փորձելու են զարգացած երկրներին համոզել ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում, ինչն ավելի քան 2 միլիոն փախստականի պատճառ է դարձել։
-
ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով կոմիտեն պատրաստել է բանաձևի նախագիծ, որը հավանություն է տալիս Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական օպերացիային։ Նախագծում նշված է, որ ռազմական գործողությունը պետք է սահմանափակվի 60 օրում՝ մեկ ամիս երկարաձգվելու հնարավորությամբ։ Պատերազմի երկարաձգման որոշումը դարձյալ պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։ Փաստաթղթի քվեարկությունը կկայանա մյուս շաբաթվա սկզբին։
-
Նախագահների հայտարարությունից ստացած առաջին տպավորությունս այն է, որ Ռուսաստանը Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համար խիստ բարձր գին է վճարում։ Կարծում եմ, պետք չի որևէ մեկին համոզել, որ ցանկության դեպքում Մոսկվան կարող էր նաև ճնշումների միջոցով հասնել ցանկալի արդյունքների։
-
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 18:00-ից, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զ.):